Ձեր օգտագործած բրաուզերը չի սպասարկվում, ուստի էջի անխափան ու ճիշտ աշխատանքը չի երաշխավորվում։ Խնդրում ենք այս կայքի համար օգտագործել Chrome կամ Firefox բրաուզերների ամենաթարմ տարբերակները։

Ի՞նչ տվյալներ են օգտագործվելու

Տվյալների նվիրաբերում - Մենք ստանում ենք միայն մետա-տվյալներ (հաղորդագրության երկարությունն ու ժամանակը, թվեր՝ հաղորդագրության մասնակիցների անունների փոխարեն), չենք ստանում հաղորդագրությունների բովանդակությունը (տեքստ, ֆայլեր կամ մասնակիցների անունները)։ Անձնական տվյալները չեն լքում Ձեր սարքը, քանի որ տվյալների մշակումը կատարվում է տեղում՝ Ձեր բրաուզերում։ Հետևաբար մենք չենք տեսնում հաղորդագրությունների բովանդակությունը։ Վերբեռնելուց առաջ կարող եք տեսնել, թե ինչ տվյալներ եք մեզ ուղարկում՝ համոզվելով, որ դրանք անանուն են։

Հարցաշար: մասնակցությունը սկսելիս անհրաժեշտ է մի քանի սոցիոդեմոգրաֆիկ հարցի պատասխանել։ Այնուհետև կարող եք նվիրաբերել Ձեր տվյալներն ու ստանալ գրաֆիկներ։ Հարցաշարերից ստացված տվյալները ևս բոլորովին անանուն են և հավաքվում են LimeSurvey հարթակի օգնությամբ.

Ապանույնականացված հաղորդագրության օրինակ

Ապանույնականացված ձայնային հաղորդագրության օրինակ

Ինչպե՞ս են օգտագործվելու իմ տվյալները

Քանի որ անուններ կամ նույնականացնող այլ տվյալներ չենք հավաքում, հնարավոր չէ տվյալները կապել Ձեր անձի հետ․ տվյալների բազան լիովին անանուն է։ Անձնական ոչ մի տվյալ չունենալով՝ չենք կարող ավարտից հետո առանձնացնել ու ջնջել Ձեր տվյալները։

Տվյալներն ու ուսումնասիրության արդյունքները հրապարակվելու են գիտական ամսագրերում։ Հրապարակված տվյալները լինելու են անանուն, այսինքն մարդկանց նույնականացումն անհնար է։ Ամբողջովին անանուն տվյալները պահպանելու ենք հետազոտական պահոցում և կարող ենք տրամադրել այլ գիտնականների։