Ինչպե՞ս կարող եմ ներբեռնել տվյալներս
Մասնակցելուց առաջ խնդրում ենք ներբեռնել Ձեր տվյալները Facebook, WhatsApp կամ Instagram հարթակներից։ Կարող եք տվյալներ նվիրաբերել միաժամանակ երկու հարթակից։ Եթե ընտրում եք հարթակներից միայն մեկը, խնդրում ենք ընտրել այն հարթակը, որն ավելի կարևոր է Ձեզ համար։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև տրամադրված հրահանգները, քանի որ դրանք կարևոր են հաջորդ քայլերի համար
Ի՞նչ սարք պետք է օգտագործել մասնակցության համար
Պետք է օգտագործել այն հեռախոսը, որով օգտվում եք WhatsApp-ից։ Ուշադրություն դարձրեք, որ օգտագործեք այնպիսի սարք, որին ուրիշները հասանելիություն չունեն։
Ի՞նչ չատ ընտրել
Մարդիկ հաճախ կարիք ունեն կարևոր թեմաներով կիսվելու այն մարդկանց հետ, որոնց վստահում են։ Խոսքը ընտանիքի, ընկերների կամ այլ մարդկանց մասին է, որոնք Ձեզ աջակցել են։ Ընտրեք հաղորդագրություններ այն մարդկանց հետ, որոնց հետ կարող եք խոսել Ձեր կյանքի կարևոր հարցերի մասին։
Ընտրեք 5-7 չատ այն մարդկանց հետ, որոնց հետ կարևոր թեմաներ եք քննարկում, կարող եք ընտրել նաև խմբային չատեր։
Ինչպե՞ս կարող եմ ներբեռնած տվյալները ջնջել իմ սարքից
Խորհուրդ ենք տալիս մասնակցությունից հետո ներբեռնած ֆայլերը ջնջել Ձեր սարքից և էլ․փոստից։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալները վերջնականապես հեռացվեն սարքից, ոչ թե տեղափոխվեն զամբյուղ։ Ֆայլերը ջնջելու մասին լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ։
Սա տեսանյութի համար օգտագործվել է iPhone։
Այս տեսանյութի համար օգտագործվել է Android սարք։ Կախված սարքից՝ քայլերը կարող են փոքր-ինչ տարբերվել։
Ներբեռնման հրահանգներ
Հեռախոսով բացեք WhatsApp հավելվածը։
Ընտրեք Ձեզ համար առավել կարևոր չատերը (մոտ ընկերներ և այլն)։
Բացեք չատերից մեկը։
Սեղմեք վերին աջ մասում գտնվող երեք կետիկների վրա։
Իջեք ներքև, սեղմեք «Ավելին» (Ещё) տարբերակի վրա, ապա ընտրեք «Չատի արտահանում» (Экспорт чата) տարբերակը։ Եթե հարցվում է արտահանման տեսակը, ընտրեք «առանց մեդիայի» (Без файлов) տարբերակը։
Ընտրեք, թե որտեղ եք ցանկանում պահպանել ֆայլերը։ Կարող եք Ձեր անձնական էլ․հասցեով ինքներդ Ձեզ կամ Bluetooth-ի կամ Airdrop-ի միջոցով Ձեր համակարգչին ուղարկել։
Ներբեռնեք ֆայլերը Ձեր համակարգիչ։
Կրկնեք 3-7 հրահանգները բոլոր չատերի համար։
Տվյալների ներբեռնման պաշտոնական հրահանգները կարող եք ստանալ այստեղ՝ iOS կամ Android։
Ի՞նչ սարք պետք է օգտագործել մասնակցության համար
Ուշադրություն դարձրեք, որ օգտագործեք այնպիսի սարքեր, որոնց ուրիշները հասանելիություն չունեն։ Քանի որ Facebook-ից ներբեռնված ֆայլերը կարող են մեծ լինել, խորհուրդ ենք տալիս օգտագործել համակարգիչ։
Ինչքա՞ն է տևում տվյալների ներբեռնումը Facebook-ից
Տվյալների պահանջումը կատարվում է կայքի կարգավորումներում մի քանի տարբերակ ընտրելով (տես ստորև). Երբ տվյալները պատրաստ լինեն ներբեռնման համար, Facebook-ից ծանուցում կստանաք։ Այդ ժամանակ կարող եք ներբեռնել տվյալները Ձեր համակարգիչ ու սկսել մասնակցությունը։
Ինչպե՞ս կարող եմ ներբեռնած տվյալները ջնջել իմ սարքից
Խորհուրդ ենք տալիս մասնակցությունից հետո ներբեռնած ֆայլերը ջնջել Ձեր սարքից կամ էլ․ հասցեից։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալները վերջնականապես հեռացվեն սարքից, ոչ թե տեղափոխվեն զամբյուղ։ Ֆայլերը ջնջելու մասին լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ կամ wethegeek.com և appletoolbox.com կայքերում.
Ներբեռնման հրահանգներ
Մուտք գործեք Facebook-ի Ձեր հաշիվ։
Վերին ձախ մասում սեղմեք Ձեր նկարի վրա և ընտրեք «Կարգավորումներ և գաղտնիություն» տարբերակը։
Ընտրեք «Կարգավորումներ» տարբերակը, ապա՝ ապա՝ «Ձեր Facebook-ի տեղեկությունները»։
«Ձեր Facebook-ի տեղեկությունները» հատվածում ընտրեք «Ներբեռնել ձեր տվյալները» տարբերակը։
Սեղմեք «Պահանջեք ներբեռնում» կոճակը։ Ընտրեք Ձեր հիմնական պրոֆիլը, այլ պրոֆիլների առկայության դեպքում հեռացրեք կապույտ նշանը։
Հաջորդ քայլի ժամանակ սեղմեք երկրորդ տարբերակի վրա՝ «Ընտրել տեղեկությունների տեսակները»։ Նշեք բացառապես «Հաղորդագրություններ» և «Պրոֆիլի տեղեկություններ» տարբերակները։
Այնուհետև նշեք ամսաթվերի միջակայքը։ Հետաքրքիր գրաֆիկներ տեսնելու և հետազոտության համար արժեքավոր երկարաժամկետ տվյալներ տրամադրելու համար խնդրում ենք ընտրել անցյալ տարի տարբերակը, սակայն կարող եք նաև ավելի կարճ ժամանակ ընտրել։
Ձևաչափ հատվածում ընտրեք JSON տարբերակը։ Մեդիայի որակի համար ընտրեք ցածր տարբերակը։
Սեղմեք ուղարկել հայտ կոճակը։ Երբ տվյալները պատրաստ լինեն, կստանաք ծանուցում։ Այս գործընթացը կարող է ժամեր կամ մեկ օրից ավել տևել։
Ծանուցումը ստանալուց հետո հետ վերադարձեք «Ձեր Facebook-ի տեղեկությունները» հատված և ներբեռնեք Ձեր տվյալները։
Տվյալների ներբեռնման պաշտոնական հրահանգները կարող եք ստանալ այստեղ։
Ի՞նչ սարք պետք է օգտագործել մասնակցության համար
Ուշադրություն դարձրեք, որ օգտագործեք այնպիսի սարքեր, որոնց ուրիշները հասանելիություն չունեն։
Ինչքա՞ն է տևում տվյալների ներբեռնումը Instagram-ից
Տվյալների պահանջումը կատարվում է կայքի կարգավորումներում մի քանի տարբերակ ընտրելով (տես ստորև): Երբ տվյալները պատրաստ լինեն ներբեռնման համար, Instagram-ից ծանուցում կստանաք։ Այդ ժամանակ կարող եք ներբեռնել տվյալները Ձեր համակարգիչ ու սկսել մասնակցությունը։
Ինչպե՞ս կարող եմ ներբեռնած տվյալները ջնջել իմ սարքից
Խորհուրդ ենք տալիս մասնակցությունից հետո ներբեռնած ֆայլերը ջնջել Ձեր սարքից կամ էլ․ հասցեից։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալները վերջնականապես հեռացվեն սարքից, ոչ թե տեղափոխվեն զամբյուղ։ Ֆայլերը ջնջելու մասին լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ կամ wethegeek.com և appletoolbox.com կայքերում.
Ներբեռնման հրահանգներ
Մուտք գործեք Instagram-ի Ձեր հաշիվ։
Ձեր պրոֆիլում սեղմեք վերին աջ մասում գտնվող երեք գծերի վրա, ապա ընտրեք "Ваши действия/Your activity":
Ամենաներքևում ընտրեք “Скачать информацию/Download your information” տարբերակը։
Ընտրեք “Скачать или перенести информацию/Download or transfer information” տարբերակը։ Ընտրեք ինստագրամյան Ձեր պրոֆիլը և շարժվեք առաջ։
Ընտրեք “Некоторые из Ваших данных/ Some of your information ” տարբերակը։
Ընտրեք “Сообщения/Messages ” ( “Ваши действия в Instagram/Your Instagram activity” հատվածում) և “Личная информация/Personal information ” (“Личная информация/Personal information” հատվածում).
Սեղմեք "Далее " կոճակը.
Այնուհետև նշեք ամսաթվերի միջակայքը (диапазон/date range)։ Հետաքրքիր գրաֆիկներ տեսնելու և հետազոտության համար արժեքավոր երկարաժամկետ տվյալներ տրամադրելու համար խնդրում ենք ընտրել մեկ տարի տարբերակը, սակայն կարող եք նաև ավելի կարճ ժամանակ ընտրել։
Ձևաչափ հատվածում ընտրեք JSON տարբերակը։ Մեդիայի որակի համար ընտրեք ցածր տարբերակը։
Սեղմեք "Создать файлы/Create files" կոճակը. Երբ տվյալները պատրաստ լինեն, կստանաք ծանուցում։ Այս գործընթացը կարող է ժամեր կամ մեկ օրից ավել տևել։
Ծանուցումը ստանալուց հետո ներբեռնեք Ձեր տվյալները հետևելով 1-3 քայլերին, ապա "Доступные файлы/Available downloads" ընտրելով։
Տվյալների ներբեռնման պաշտոնական հրահանգները կարող եք ստանալ այստեղ.
Ձեր հաղորդագրությունները ներբեռնելուց հետո, հաջորդ քայլով կարող եք տալ Ձեր համաձայնությունն ու սկսել մասնակցությունը։ Այնուհետև կարող եք տվյալները վերբեռնել, անանուն դարձնել ու նվիրաբերել։