Ձեր օգտագործած բրաուզերը չի սպասարկվում, ուստի էջի անխափան ու ճիշտ աշխատանքը չի երաշխավորվում։ Խնդրում ենք այս կայքի համար օգտագործել Chrome կամ Firefox բրաուզերների ամենաթարմ տարբերակները։

Գաղտնության քաղաքականություն

Կայքի անանանուն օգտագործում

Կայքում գտնվելիս ոչ մի անձնական ինֆորմացիա չի գրանցվում։ Երբ Ձեր բրաուզերից մուտք եք գործում մեր կայք, բրաուզերը համացանցի միջոցով մեր սերվերի հետ կապ հաստատելու համար փոխանցում է Ձեր IP-հասցեն։ Ձեր IP-հասցեն փոփոխվում է և երկարաժամկետ չի պահպանվում՝ վերացնելով նույնականացման հնարավորությունը։

Երբ մուտք եք գործում մեր կայք, հետևյալ տեխնիկական տվյալներն են փոխանցվում՝ հարցված ֆայլի անունը, այցի ժամանակը, փոխանցվող տվյալների ծավալը, տեղեկություն փոխանցման հաջողության մասին, URL-ը որից հարցում է կատարվել, օպերացիոն համակարգը, բրաուզերի տեսակն ու փոփոխված IP-հասցեն։

Կայքից դուրս գալուց հետո այս տվյալներն ավտոմատ կերպով ջնջվում են և ոչ մի կերպ չեն պահպանվում։

Այս կայքն օգտագործում է cookie-ներ տեխնիկական գործառույթներն ապահովելու համար։ Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են ինֆորմացիա օգտագործվող ծառայությունների մասին և պահպանվում են Ձեր սարքում, եթե թույլատրված են բրաուզերի կարգավորումներում։ Cookie-ները չեն կարող ծրագրեր տեղադրել կամ վիրուսներ տարածել։ Մեր կայքն օգտագործում է միայն այնպիսի cookie-ներ, որոնք ինֆորմացիա են պահպանում ներկա այցի ընթացքում, բայց ջնջվում են այցից անմիջապես հետո։ Ոչ մի նույնականացում հնարավոր չէ այս cookie-ների միջոցով։

Մասնակցություն

Տվյալների հավաքում

Տվյալների նվիրաբերում- Մենք ստանում ենք միայն մետա-տվյալներ (հաղորդագրության երկարությունն ու ժամանակը, թվեր՝ հաղորդագրության մասնակիցների անունների փոխարեն), չենք ստանում հաղորդագրությունների բովանդակությունը (տեքստը կամ մասնակիցների անունները)։ Անձնական տվյալները չեն լքում Ձեր սարքը, քանի որ տվյալների մշակումը կատարվում է տեղում՝ Ձեր բրաուզերում։ Հետևաբար մենք չենք տեսնում հաղորդագրությունների բովանդակությունը։ Վերբեռնելուց առաջ կարող եք տեսնել, թե ինչ տվյալներ եք մեզ ուղարկում՝ համոզվելով, որ դրանք անանուն են։

Հարցաշար: մասնակցությունը սկսելիս անհրաժեշտ է մի քանի սոցիոդեմոգրաֆիկ հարցի պատասխանել։ Այնուհետև կարող եք նվիրաբերել Ձեր տվյալներն ու ստանալ գրաֆիկներ։ Հարցաշարերից ստացված տվյալները ևս բոլորովին անանուն են և հավաքվում են LimeSurvey հարթակի օգնությամբ.

Կամավոր մասնակցություն

Ձեր մասնակցությունը միանգամայն կամավոր է։ Ամեն պահին կարող եք դադարեցնել Ձեր մասնակցությունը՝ առանց ինչ-որ պատճառ նշելու կամ բացասական հետևանքների։ Մինչև Ձեր անանուն տվյալները մեզ ուղարկելը կարող եք չեղարկել Ձեր համաձայնությունը՝ առանց բացասական հետևանքների։

Տվյալների ապահովություն

Քանի որ անուններ կամ նույնականացնող այլ տվյալներ չենք հավաքում, հնարավոր չէ տվյալները կապել Ձեր անձի հետ․ տվյալների բազան լիովին անանուն է։ Անձնական ոչ մի տվյալ չունենալով՝ չենք կարող ավարտից հետո առանձնացնել ու ջնջել Ձեր տվյալները։ Քանի որ տվյալները ամբողջովին անանուն են, ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (GDPR) կիրառելի չէ։ Հարցերի կամ մտահոգությունների դեպքում կարող եք կապ հաստատել Բիլեֆելդի համալսարանում տվյալների պաշտպանության հանձնակատարի հետ՝

Տվյալների պաշտպանության հանձնակատար
Բիլեֆելդի համալսարան
Գրասենյակ: UHG T6-234
Հեռ․ +49 521 106-5225
datenschutzbeauftragte@uni-bielefeld.de
Տվյալների օգտագործում

Տվյալներն ու ուսումնասիրության արդյունքները հրապարակվելու են գիտական ամսագրերում։ Հրապարակված տվյալները լինելու են անանուն, այսինքն մարդկանց նույնականացումն անհնար է։ Ամբողջովին անանուն տվյալները պահպանելու ենք հետազոտական պահոցում և կարող ենք տրամադրել այլ գիտնականների։